Հղիություն, ծննդաբերություն
|
|
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է: Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից:
Փորկապությունը հղիության վաղ շրջանում
Առաջին եռամսյակում դիտվող փորկապության պատճառը պրոգեստերոն հորմոնն է: Այն պատասխանատու է հղիության պահպանման համար և թուլացնում է կնոջ հարթ մկանները: Արդյունքում թուլանում են նաև աղիների մկանները և առաջանում է փորկապություն:
Հղիության սկզբում տոքսիկոզը ևս կարող է փորկապություն առաջացնել: Սրտխառնոցը, սննդի ռեժիմի խախտումը վատ են անդրադառնում աղիների աշխատանքի վրա: Փսխումը վիճակը վատացնում է ջրազրկման պատճառով:
Արդյունքւմ կարող են առաջանալ հետևյալ բարդությունները.
- վատ ինքնազգացողություն, ցավ, անհարմարավետություն, գրգռվածություն,
- խանգարվում է կարևոր սննդային նյութերի, վիտամինների յուրացումը (արդյունքում պտուղը սնունդ քիչ է ստանում),
- աղիներում փոխում է նրանց նորմալ միկրոֆլորան` ախտածին միկրոբների աճի հաշվին,
- աղիներում կուտակված կիսամարս սնուդը ներծծվելով` թունավորում է օրգանիզմը:
Սննդակարգը փորկապության ժամանակ
Հղիի մոտ պետք է կարգավորել սնունդը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:
Սննդակարգը կախված չէ հղիության ժամկետից, միայն կարող է փոխվել սննդի ընդունման հաճախականությունը՝ փոքր բաժիններով, օրը 4-5 անգամ, ոչ ավելի` 6-7 անգամից:
Շատ կարևոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելը՝ ջուր, կաթ, կոմնպոտներ՝ ոչ պակաս օրը 1,5 լիտրից: Քաղցր և գազավորված ըմպելիքը պետք էբացառել:
Չոր միրգը (հատկապես սև սալորի և ծիրանի) ցանկալի է կոմպոտների տեսքով օգտագործել: Քաղցր մրգերը պետք է պակասեցնել:
Օգտագործել թարմ միրգ, բանջարեղեն կամ խաշած բանջարեղեն, զգուշանալ գազեր առաջացնող սննդից (լոբի, կաղամբ և այլն):
Օգտագործել սև հաց, մուգ շիլաներ (վարսակ, հնդկաձավար և այլն): Ոչ յուղոտ միսը և ձուկը պետք է ուտել առավոտյան և ճաշի ժամերին: Ընթրիքին բավական են բանջարեղենը, մրգերը, մածունը:
Հարկ է սահմանափակել շոկոլադը, սուրճը, թունդ թեյը, ձուն, տապակած և կծու մթերքը:
Որոշ դեպքերում սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը չեն կարգավորում վիճակը: Առաջին եռամսյակում զգուշությամբ նշանակվում են թուլացնող մոմիկներ` գլիցերինով և պապավերինով: Արդյունք չդիտվելու դեպքում նշանակվում են լակտուլոզա պարունակող պատրաստուկներ (Դյուֆալակ, Նորմազե), որոնք հղիության ժամանակ ցուցված են:
Փորկապությունը հղիության ուշ շրջանում
Սովորաբար, փորկապությունը հղիների մոտ սկսում է 20 շաբաթականից հետո, երբ արգանդն իր չափերով սեղմում է աղիներին:
Այս դեպքում ևս խորհուրդ են տրվում ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, շատ հեղուկներ: Բժիշկը կարող է նշանակել Դյուֆալակ, Ֆորլաքս կամ միկրոհոգնաներ (միկրոլաքս): Այս միջոցները, սովորաբար, արդյունավետ են:
Փորկապության դեմ ժողովրդական միջոցներ
Դեղորայք նշանակելուց առաջ բժիշկները փորձում են ավելի պարզ միջոցներ առաջարկել՝ շատ մթերքներ, թուրմեր և խառնուրդներ թուլացնող ազդեցություն ունեն: Դրանք քիչ չեն և միայն մի քանիսն են արգելված հղիներին: Աղիների մկանային տոնուսը բարձրացնող միջոցները կարող են բարձրացնել և արգանդի մկանների տոնուսը: Կարող են նաև առաջացնել ալերգիաներ և կախվածություն դեղորայքից: Այդ պատճառով դրանք արգելվում են ամբողջ հղիության ընթացքում: Արգելվում են նաև լիարժեք հոգնաները:
Փորկապության կանխարգելման համար առաջարկվում են.
- առավոտյան, քաղցած, խմել մեկ բաժակ սառը ջուր,
- բազուկի հյութ, մուրաբա,
- սև սալոր` ցանկացած ձևով. չոր, կոմպոտ, մուրաբա և այլն,
- թեյի մեջ ավելացնել չոր մրգեր,
- հում կարտոֆիլի, գազարի հյութ 1:1 հարաբերակցությամբ` խառնած ջրի հետ,
- թարմ խնձորի կոմպոտ՝ առանց քաղցրացնելու,
- կտավատի սերմերի թուրմ՝ 1-2 թ գ. մեկ բաժակ եռման ջրում, խմել սերմերի հետ
- առավոտյան ուտել վարսակի փաթիլներ` եռման ջրում թրջած, սև սալորի հետ,
- տաք ջրում լուծել 1 բաժակ մեղր և խմել սոված ժամանակ,
- 1 ճ գդալ ցանկացած հացահատիկի թեփը եռման ջրով թրջել, թողնել մինչև փափկելը, խառնել մածունի հետ և օգտագործել օրը 3 անգամ, միանգամից, սոված ժամանակ:
04.05.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ